Նամազ չանողների մասին սկանդալային հայտարարություն արած թուրք պրոֆեսոր Աթիլլա Աքշարի դեմ Թուրքիայում բողոքի մեծ ալիք է սկսվել: TRT հեռուստաընկերության եթերում պրոֆեսորը մուսուլմանների սուրբ ամսվա՝ Ռամադանի ընթացքում նամազ չանողներին «կենդանիներ» է կոչել:
«Կենդանիները նամազ չեն անում, նրանք, ովքեր նամազ չեն անում, կենդանիներ են»,- ասել է Աթիլլա Աշքարը: Նրա հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի կրոնական հարցերի տնօրենությունը. «Մեր կրոնում նամազի վայրը, նշանակությունն ու կարևորությունը բոլորը գիտեն, սակայն մարդու կրոնի ու հավատքի ազատությունը թիրախավորելն ու քննադատելն անընդունելի է»: